“Յունիբանկը” թողարկել է նոր վարկային պլաստիկ քարտեր

10.04.2008 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է VISA U-PROFY եւ VISA U-ALL նոր վարկային պլաստիկ քարտերի թողարկման մասին##:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով Visa U-PROFY քարտը նախատեսված է “Յունիբանկի” պլաստիկ քարտերով աշխատավարձը ստացող հաճախորդների համար: Մինչեւ 300 հազար դրամ գումարով Visa U-All քարտը նախատեսված է մյուս բոլոր հաճախորդների համար:

Երկու քարտերով էլ վարկերը տրամադրվում են մինչեւ 36 ամիս ժամկետով, դրանք ստանալու համար հաճախորդներին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից:

Դիտում՝ 6769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW