COVID-19 համավարակի դիմակայման համար Հայաստանին €30 մլն կտրամադրվի

24.09.2020 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #աջակցություն

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ €30 մլն արժողությամբ ծրագրի ամբողջ աջակցությունը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով։

Աջակցության €24 մլն-ը տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ Կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման եւ իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած €6 մլն աջակցությունը (փոփոխական մասհանում) տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման եւ արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում:

«Սա բացառիկ ծրագիր է, որն ուղղված է աջակցելու COVID-19-ի դիմակայման նպատակով իրականացվող կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին՝ մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետեւանքները։ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկում ենք եւս երկու ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները կներկայացնենք կառավարությանը մոտ ժամանակներում»,- ասել է փոխվարչապետը։

Դիտում՝ 1612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW