Զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին աջակացություն կտրամադրվի

24.09.2020 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#25-րդ միջոցառում

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։

Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020թ. ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75%-ի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաեւ զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42 եւ N79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսվարողները, որոնք․

- ստեղծվել են մինչեւ 2019թ. հունվարի 1-ը,
- կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
- 2019թ. իրացման շրջանառության առնվազն 50%-ը ձեւավորվել է հետեւյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝

. զբոսաշրջային գործակալություններ եւ օպերատորներ, տեղերի ամրագրում եւ
. զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ,
. կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամկազմակերպություններ։

- ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019թ. ընթացքում չեն ունեցել 30 օր եւ ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
- ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչեւ 2020թ. մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
- ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչեւ 2021թ. ապրիլ ամիսը։

Փոխհատուցումը տրամադրվում է մինչեւ 2021թ. մարտ ամիսը ներառյալ։
Տնտեսվարողները անհրաժեշտ փաստաթղթերին կարող են ծանոթանալ եւ դիմումը լրացնել՝ այցելելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջ:

Դիտում՝ 1651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW