Երեւանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն կհիմնվի

23.09.2020 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#SADA Systems #Հովիկ Սաֆոյան #Հակոբ Արշակյան
Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երեւանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Այս մասին հայտնել է SADA Systems-ի հիմնադիր Հովիկ Սաֆոյանը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական եւ ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ եւ աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում եւ կոչված կլինի բացահայտելու եւ կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ոգեւորիչ է կառավարության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման եւ Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, եւ հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարեւոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը եւ հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են եւ հեռանկարային:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայ գործարարին իր պատրաստակամության եւ հայրենանվեր մոտեցումների համար, ընդգծել՝ մեկտեղելով ջանքերը սփյուռքի հետ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների:
Դիտում՝ 2558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW