Evocabank-ը յուրահատուկ կերպով նշեց իր 3 եւ բանկի հիմնադրման 30-ամյակը՝ առաջին անգամ Հայաստանում կազմակերպելով լուսային դրոն շոու: Սեպտեմբերի 19-ին` 21:00, 300 դրոն միաժամանակ լուսավորեցին գիշերային Երեւանի երկինքը՝ կազմելով գեղեցիկ երկրաչափական պատկերներ եւ շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:Շոուն տեղի ունեցավ Մայր Հայաստան արձանի հարթակից 200մ բարձրության վրա եւ տեսանելի էր Երեւանի գրեթե ողջ տարածքից:«Որոշեցինք Evocabank-ի տարեդարձը նշել յուրահատուկ կերպով՝ կիսելով մեր տոնը բոլորի հետ եւ տոնական տրամադրություն փոխանցելով մեր համաքաղաքացիներին: Գործընկերների եւ հաճախորդների մասնակցությամբ փակ միջոցառման փոխարեն, ինչպես միշտ, որոշեցինք տարբերվել եւ կազմակերպել միջոցառում, ինչպիսին Հայաստանում դեռ երբեւիցե տեղի չէր ունեցել` դրոններով մեծ լուսային շոու։ Ուրախ ենք, որ Evocabank-ի շնորհիվ մեր համաքաղաքացիները նույնպես հնարավորություն ստացան վայելելու աշխարհում շատ թրենդային եւ տեխնոլոգիական բարդ լուծումներ կիրառող drone light show Երեւանի երկնքում: Հետեւելով շոուն դիտելու համար հավաքված, փողոցում զբոսնող եւ անակնկալի եկած ականատեսների արձագանքին ու էմոցիաներին, սոցիալական ցանցերում տարածած հազարավոր լուսանկարներին եւ հոլովակներին` կարծում ենք, որ մեզ հաջողվեց մարդկանց տոնական տրամադրություն փոխանցել»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։«Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ եւ hամապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են եւ կարճ ժամանակում մարել բռնկումը։ Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը կդիմի Երեւանի քաղաքապետարան՝ չոր խոտածածկի հատվածում Բանկի միջոցներով ծառատունկ իրականացնելու առաջարկով»,- նշել են բանկում։ Evocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: 2017թ.-ից բանկը ներկայացավ նոր բրենդով, նոր՝ mobile first բիզնես մոդելով եւ EvocaTOUCH նոր հավելվածով:Բանկը վերջին 3 տարիների ընթացքում կոտրել է բազմաթիվ կարծրատիպեր՝ դարձնելով իրականությունն ավելի վառ եւ ժամանակակից։ Ներկայացվել են ֆինանսական համակարգում մի շարք նորամուծություններ, ինչպիսիք են՝ Հայաստանում առաջին ամբողջովին օնլայն գործընթացով SingleTOUCH վարկատեսակը, բանկոմատից անքարտ կանխիկացման հնարավորությունը, օնլայն ապառիկ ծառայությունը, EvocaBot` առաջին վճարային բանկային բոտը, արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգը եւ այլն։Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից: Tweet Դիտում՝ 1973