Գեղարքունիքի մարզի 32 ընտանիք աջակցություն է ստացել ՀԿԽԸ-ից եւ HSBC Հայաստան-ից

18.09.2020 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԽԸ #HSBC Հայաստան
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի (HSBC Հայաստան) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արձագանքման միջոցառումներ COVID-19-ին» ծրագրի շրջանակում 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գեղարքունիքի մարզի 32 ընտանիքի տրամադրեց աջակցություն, ինչը վերջիններիս կընձեռի տնտեսական գործունեություն ծավալելու արդյունքում որոշակի եկամուտ ստեղծելու եւ երկարաժամկետ կտրվածքով կենսապահովման խնդիրները հաղթահարելու հնարավորություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող խոցելի ընտանիքներից ընտրվեցին ծրագրի շահառուներ: Ընտանիքների ֆինանսական եւ/կամ բնաիրային եկամուտների ապահովման նպատակով իրականացվեց կարիքների, կարողությունների եւ ռեսուրսների գնահատում։

Արդյունքում 28 ընտանիք անասնապահությամբ զբաղվելու համար ստացան խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ, թռչուններ, 3 ընտանիք՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղտեխնիկա եւ 1 ընտանիք՝ կարուձեւով զբաղվելու տեխնիկա։

Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ HSBC Հայաստանի համագործակցության շրջանակում HSBC Հայաստանի կողմից հետագայում նախատեսվում է նաեւ կամավորական սկզբունքով դասընթացների կազմակերպում ստարտափ բիզնես վարելու թեմայով, որի արդյունքում ծրագրում ներգրավված ընտանիքները ձեռք կբերեն նոր գիտելիքներ եւ հմտություններ:
Դիտում՝ 2469

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW