Evocabank-ը հանդես է եկել վարկային նոր առաջարկով

11.09.2020 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #վարկ

Evocabank-ն առաջարկում է վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել էներգախնայողության ոլորտում ներդրումների իրականացմանը:

Վարկը տրվում է ՀՀ չգազաֆիկացված համայնքներին ֆոտովոլտային համակարգերի եւ արեւային ջրատաքացուցիչների ձեռքբերման նպատակով։

Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է 300,000-3,000,000 դրամի չափով՝ տարեկան 8% փաստացի տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը՝ մինչեւ 96 ամիս։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարկն իրավաբանական անձանց տրամադրվում է մինչեւ 50 մլն դրամի չափով՝ տարեկան 10% փաստացի տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը՝ մինչեւ 96 ամիս։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարկը տրամադրվում է բանկի եւ հիմնադրամի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիտում՝ 1955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW