Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրի մասին, ասել, որ համավարակի պատճառով ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում նույն իրավիճակն է։ «Եթե ՌԴ մասին խոսենք՝ գրեթե բոլոր երկրների հետ շրջանառությունը փակ է, կան որոշ բացառություններ։ Համավարակային իրավիճակը թույլ է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակում քննարկման առարկա դարձնենք այս հարցը եւ փորձենք հասկանալ, թե ինչպես եւ ինչ ժամանակացույցով ենք դուրս գալու այս իրավիճակից։ Նման քննարկում արդեն նախաձեռնել ենք»,- ասել է նա։ Խոսելով ուղեւորափոխադրումների եւ սահմանների բացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանա, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթները։ «Շատ շուտով՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում, մեր-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Հայաստան։ Ընդ որում, մենք փոփոխություն ենք իրականացրել նաեւ կարանտինային ռեժիմների հետ կապված։ Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում 14 օր մնալ կարանտինում, կարող են տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, մեկ օրում ստանալ պատասխանն ու բացասական պատասխանի դեպքում կարանտին չանցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 1679