Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է 2020թ. համար համաշխարհային ՀՆԱ-ի անկման կանխատեսումը՝ 4,6%-ից մինչեւ 4,4%: Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այս մասին են վկայում սեպտեմբեր ամսվա Global Economic Outlook (GEO) զեկույցի տվյալները:Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, կանխատեսման բարելավումը բացատրվում է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աննախադեպ դժվար ճգնաժամից հետո տնտեսական ակտիվության վերականգնումը տեղի է ունենում ավելի արագ, քան սպասվում էր: Այնուամենայնիվ, ինչպես նշում են Fitch-ում, մոտ ժամանակներում տնտեսության վերականգնման տեմպերը կարող են նորից դանդաղել: 30.06.2020 | 09:19 Fitch. Բարձր է մնում համազգային լոքդաունների վերսկսման ռիսկը «Չինաստանն արդեն վերադարձել է ՀՆԱ-ի մինչճգնաժամային մակարդակին, իսկ մանրածախ վաճառքներն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում գերազանցում են փետրվար ամսվա մակարդակը, սակայն մենք կասկածում ենք, որ կարելի է սպասել տնտեսության V-անման վերականգնման: Եվրոպայում գործազրկության հետ կապված խնդիրները դեռ առջեւում են, ընկերությունները կրճատում են ներդրումները, իսկ սոցիալական հեռավորության միջոցները շարունակում են սահմանափակել մասնավոր սպառումը»,- նշել է Fitch Ratings-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Կուլտոնը: Fitch-ի փորձագետները 2020թ. համար լավացրել են ԱՄՆ-ի մասով կանխատեսումը. իրենց գնահատականով՝ երկրի ՀՆԱ-ն կնվազի 4,6%-ով, այլ ոչ թե 5,6%-ով, ինչպես սպասվում էր հունիսին: Այս տարվա համար Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը դեռեւս հուլիսի վերջին բարձրացվել էր մինչեւ 2,7%, մինչդեռ հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 1,2%:Միաժամանակ, եվրագոտու ՀՆԱ-ի նվազման կանխատեսումը ընթացիկ տարվա համար վատթարացել է 8%-ից մինչեւ 9%, Մեծ Բրիտանիայինը՝ 9%-ից մինչեւ 11,5%, զարգացող երկրներինը (բացառությամբ՝ Չինաստանի)՝ 4,7%-ից մինչեւ 5,7%: Զարգացող երկրների համար կանխատեսման վատթարացումը արտացոլում է, մասնավորապես, 2021թ. մարտին ավարտվող ֆինանսական տարում Հնդկաստանի ՀՆԱ-ի անկման կանխատեսման փոփոխությունը՝ 5%-ից մինչեւ 10,5%:«Մենք չենք սպասում, որ տնտեսության վերականգնման ներկայիս տեմպերը կպահպանվեն առաջիկա ամիսներին, քանի որ դրական միտումը, կապված կարանտինային միջոցների չեղարկման հետ, թուլանում է, աշխատանքի շուկայի խնդիրները սահմանափակում են սպառողական ծախսերը, իսկ ընկերությունները կրճատում են ներդրումները: Բացի այդ, քանի որ կորոնավիրուսի տարածումը դեռեւս չի վերահսկվում, շարունակվող սոցիալական հեռավորությունը եւ համապատասխան սահմանափակումները կզսպեն տնտեսական ակտիվությունը»,- նշել է Բրայան Կուլտոնը: Tweet Դիտում՝ 4380