ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Տոյոտա Երեւան»-ը հայտարարում են համատեղ ծրագրի մեկնարկի մասին
08.09.2020 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Տոյոտա Երեւան» ավտոսրահը հայտարարում են «աննախադեպ պայմաններով ավտովարկավորման համատեղ ծրագրի մեկնարկի մասին»:
Ինչպես նշել են բանկում, նոր պայմաններով ավտոմեքենան ավտոսրահից կարելի է ձեռք բերել ընդամենը 4% կանխավճարով՝ առավելագույնս արագ եւ պարզ եղանակով:
Ավտովարկի հայտը հաճախորդները կարող են ձեւակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի եւ հաճախորդի միջեւ, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու:
Իսկ 30% եւ ավել կանխավճար կատարելու դեպքում՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսանում միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստը։
Բանկի կողմից իրականացվում է նաեւ վարկի գործողության ողջ ընթացքում մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ առանց որեւէ լրացուցիչ վճարի:
4% կանխավճարով ավտոմեքենա ձեռքբերելու ակցիան գործում է 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ներառյալ, 14.4% տարեկան տոկոսադրույքով:
Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում է 1%-ով իջեցված տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք`14.8%-19.1%): Ավտովարկը կարելի ձեւակերպել 1 մլն դրամից մինչեւ 28 մլն դրամ գումարի չափով՝ 1-ից մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Հայտի դիտարկման վճար նախատեսված չէ (առկա են վարկի տրամադրման եւ սպասարկման այլ վճարներ):
Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ միայն անձնագիր եւ սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաեւ հաճախորդի եկամուտը հաստատող փաստաթուղթ):
Ավտովարկավորման ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, զանգահարելով բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք եւ զանգահարելով 010 777 010 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: