Գործարկվել են միջբանկային ուղիղ փոխանցումներ IDBank-ի եւ Fora-Bank-ի միջեւ

03.09.2020 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Fora-Bank #փոխանցումներ
IDBank-ն ու Fora-Bank-ը հայտարարում են համագործակցության մասին։

Ինչպես նշել են IDBank-ում, այսուհետ Idram հավելվածի, IDBanking.am հարթակի եւ FORA-BANK հավելվածի միջոցով կարելի է ակնթարթային փոխանցումներ կատարել երկու բանկերի քարտերի կամ հաշիվների միջեւ՝ Ռուսաստանից Հայաստան եւ հակառակը՝ առանց բանկի մասնաճյուղեր այցելելու։

Ակնթարթային փոխանցումը Ռուսաստանից անմիջապես Ձեր քարտին կամ հաշվին ստանալու համար անհրաժեշտ է փոխանցողին տրամադրել IDBank-ի՝ ցանկացած արժույթով քարտի համարը կամ հաշվեհամար։ Ուղարկողը Ռուսաստանում կարող է կատարել փոխանցում FORA-BANK հավելվածի միջոցով։

IDBank-ից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ ռուբլով քարտ կամ հաշիվ IDBank-ում, որից դեպի Fora-Bank փոխանցման դեպքում դուրս կգրվեն միջոցները ռուբլով (փոխանցումները կատարվում են ռուբլով)։ Ռուբլով հաշիվ կարելի է արագ բացել առցանց՝ Իդրամ հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով անվճար, ռուբլով քարտը կարելի է պատվիրել առցանց՝ հեռավար բանկինգի միեւնույն ճանապարհներով։

«Մեր հաճախորդները հաճախ են դեպի արտասահման փոխանցումներ կատարում իրենց մտերիմներին եւ ծանոթներին։ Մենք որոշեցինք իրենց ներկայացնել այնպիսի ծառայություն, որը թույլ կտա չանհանգստանալ բարձր միջնորդավճարների եւ փոխանցման ժամանակի հետ կապված սահմանափակումների համար։ Հիմա նրանք երկու րոպեում իրենց հեռախոսով կարող են գումար ուղարկել ցանկացած ժամանակ, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, հասցեատերն անմիջապես կստանա գումարն իր քարտի վրա եւ կկարողանա օգտագործել այն։ Որպես առաջին ուղղություն ընտրել ենք Հայաստանը, որտեղ IDBank-ի մեր գործընկերների հետ համագործակցությամբ իրականացրինք այս միտքը»,- ասել է Fora-Bank-ի Վարչության փոխնախագահ Դմիտրի Օրլովը։

«Ծառայությունը, որի համար նվազագույն սակագներ են սահմանված, նորույթ է IDBank-ի հաճախորդների համար եւ լրացնում է առցանց ծառայությունների ցանկը։ Թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից փոխանցումը կատարվում է բջջային հավելվածների միջոցով, եւ հաճախորդը, օրինակ Հայաստանում, գումարը կարող է ստանալ իր քարտին եւ ճկուն կերպով կառավարել իր միջոցները։ Փոխանցումն, ի դեպ, Հայաստանում ստացվում է հաճախորդի հաշվեհամարի/քարտի արժույթով, իսկ փոխարկումը կատարվում է բանկի թվային հարթակի համար նախատեսված առքի կուրսով, որը ամենաձեռնտուներից է ՀՀ բանկային համակարգում»,-նշել է բանկի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը։   

Ծառայությունից օգտվելու համար Ռուսաստանի օգտատերերը պետք էներբեռնեն FORA-BANK հավելվածը, իսկ Հայաստանի օգտատերերը պետք է ունենան Idram հավելվածը եւ դառնան IDBank-ի հաճախորդ (եթե դեռ չեն դարձել),  ապա հավելվածում մի քանի քայլովանցնենառցանց սինքրոնացում։
Դիտում՝ 13951
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW