Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջեւանում Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը եւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով ազդարարվեց «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման եւ նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Ընկերությունում նշել են, որ առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար եւ կսպասարկի Տավուշի սահմանապահ 4 համայնքների բնակիչներին։«Առողջության կենտրոնի հիմնանորոգումը հնարավորություն կտա սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը բարձրացնել նոր մակարդակի, անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրել անհապաղ բուժօգնություն։ Կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվելու է ներդրումային միջոցներով, կնպաստի համայնքային կյանքի եւ միջավայրի զարգացմանը։ «Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական եւ ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում»,- ասված է հաղորդագրության մեջ։Stone Development ընկերությունը հիմնադրվել է 2020 թ. գարնանը Երեւանում։ Ընկերությունը գործունեություն է ծավալում ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտներում։ Ընկերության բոլոր նախագծերն ունեն սոցիալական ուղղվածություն: Stone Development-ը ցանկանում է հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար օրինակ ծառայել՝ իր գործունեությամբ ոչ միայն շրջակա միջավայրը չվնասելով, այլեւ պահպանելով այն ու ավելի լավը դարձնելով: Tweet Դիտում՝ 3105