Երեւանում կառուցվող ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը

03.09.2020 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #«Ռենկո» #ՋԷԿ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին նախօրեին շրջայց է կատարել Երեւանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում:

Նա ծանոթացել է իրականացվող ընթացիկ աշխատանքներին, օգտագործվող արդիական սարքավորումներին ու տեխնոլոգիաներին եւ անվտանգության ապահովման կանոններին:

Փոխվարչապետն ասել է, որ շուրջ $270 մլն արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարեւոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Նա կարեւորել է նաեւ նոր ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում:

Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54%: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էներգիայի արժեքը կլինի ամենացածրը:

Ջովաննի Ռուբինին նշել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն ազդել է շինարարության վրա, ներկայումս աշխատանքները ընթանում են ամբողջ թափով: Նա հավելել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50% է եւ հույս ունեն, որ ՋԵԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը:

«Ռենկո» գլխավոր գործադիր տնօրենը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը համավարակի պայմաններում ՋԷԿ կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ մասնագետների Հայաստան մուտքի ապահովման համար ցուցաբերած աջակցության համար:
Դիտում՝ 2134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW