Հայբիզնեսբանկը կարեւորում է իր հաճախորդների անվտանգությունը

01.09.2020 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #անվտանգություն
Հայբիզնեսբանկը շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ միաժամանակ հաճախորդների համար իրականացնելով ֆինանսական կորուստներից զերծ մնալու եւ խարդախություններին զոհ չգնալու կանխարգելիչ միջոցառումներ:

«Կարեւորելով հաճախորդների անվտանգությունը՝ տեղեկացնում ենք, որ վերջերս անհայտ անձինք սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված հայերեն նամակների միջոցով՝ քաղաքացիներին առաջարկում են ցածր տոկոսով վարկեր՝ հորդորելով տրամադրել իրենց անձնագրային տվյալները՝ վարկային հայտը դիտարկելու նպատակով: Դրանից հետո  վարկային հայտի վերջնական դիտարկման եւ ձեւակերպման համար նոտարական ծախսի փոխհատուցման  նպատակով առաջարկում են իրականացնել փոխանցում արագ դրամական համակարգերի միջոցով։ Միաժամանակ, նշված անձինք քաղաքացիներին հորդորում են գումարը փոխանցելիս բանկում չհայտնել վերոգրյալի վերաբերյալ եւ որպես գործարքի նպատակ նշել՝ «փոխանցում ընկերոջը»»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով, որ նմանատիպ գործարքները պարունակում են արտաքուստ գրավիչ պայմաններով բիզնես առաջարկ՝ առերեւույթ խարդախության հատկանիշներով, բանկը հորդորում է.

- Չարձագանքել  սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված նամակներին, որոնք առաջարկում են ցածր տոկոսով վարկեր:
- Ցուցաբերել զգոնություն եւ ուշադրություն արագ դրամական համակարգերով փոխանցումներ իրականացնելիս:
- Փոխանցումներ կատարելիս նշել գործարքի իրական նպատակը՝ ունենալով հիմնավորող փաստաթղթեր։
- Չտրամադրել անձնագրային տվյալներ կասկածելի անձանց՝ վարկային հայտը դիտարկելու համար:
- Չիրականացնել գործարք՝ բավարար եւ հավաստի տեղեկատվություն չստանալու եւ/կամ հավաքագրված տեղեկատվության նկատմամբ անվստահություն ունենալու եւ ցանկացած հնարավոր խարդախության կասկածի դեպքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW