Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել ##“Կանխիկ գործառնությունների սահմանփակման մասին” օրինագծին:Ինչպես այսօր Երեւանում կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, օրինագիծն ենթադրում է 2009 թվականի հունվարի 1-ից սահմանափակել 3 մլն դրամ գումարը գերազանցող կանխիկ գործառնությունները:ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ օրենքը նախատեսում է ոչ կանխիկ գործառնություններ իրականացնել նաեւ աշխատավարձի 60 հազար դրամը գերազնացելու դեպքում: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում գործառնությունների 50%-ը կատարվում են վճարման կանխիկ ճանապարհով:Վաչե Գաբրիելյանը նշել է, որ այդ միջոցառումներն ուղղված են ստվերային տնտեսության դեմ պայքարին: Tweet Դիտում՝ 5438