ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3 110 երեխայի, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են:Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82 415 000 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների եւ նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա. Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի եւ գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամիսների ընթացքում։ Tweet Դիտում՝ 1265