IDBank-ը հաղթեց զավեշտալի «22 մլն-անոց» գործը

28.08.2020 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Բ.Մ.Լ.Արզնի» #վեճ
«Բ.Մ.Լ. Արզնի ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի» գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 12.03.20 թվականի որոշման դեմ «Բ.Մ.Լ.Արզնի» ՍՊԸ-ի տնօրենի եւ նույն ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

Բանկում հիշեցրել են, ս.թ. մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության՝ Բանկից 22 մլն դոլարի պահանջն անհիմն որակել։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ սա կարող ենք անվանել արդարության եւ արդարադատության վերականգնում. «Ուրախ ենք արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չի ընդունել այս անհեթեթ բողոքը եւ ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն՝ բանկը չունի որեւէ պարտավորություն «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության եւ նույն ընկերության սնանկության կառավարչի նկատմամբ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

«Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության նախկին սեփականատեր Գեւորգ Աֆանդյանը 2010 թվականին «Անելիք Բանկից» ստացել էր 7 մլն ԱՄՆ դոլար վարկ, չէր կատարել իր վարկային պարտավորությունները, սակայն որոշ ժամանակ անց բանկի հետ կնքված համաձայնագրով (համաձայնագիրն, ի դեպ, առոչինչ է ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից) Աֆանդյանը հետ էր ստացել գույքի 33,3%-ը, եւ այժմ էլ բանկից պահանջում էր 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք։

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, ովքեր անվերապահորեն վստահել են մեզ դատական այս քաշքշուկի ողջ ընթացքում եւ գնահատել են մեր կողմից առաջարկվող ծառայությունները, սպասարկման որակն ու գործընկերային հարաբերությունները։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել մեր կողմից որդեգրված թվայնացման ռազմավարության ճանապարհով, կատարելագործել  առաջարկվող գործիքակազմն ու նորարար պրոդուկտներով համալրել մեր հաճախորդների առօրյան»,- եզրափակել է Մհեր Աբրահամյանը։

Վճռաբեկ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։
Դիտում՝ 16230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW