ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է #վճարիրքարտով ակցիայի ժամկետը

28.08.2020 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Visa #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկ ամսով երկարաձգում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկած #վճարիրքարտով ակցիայի ժամկետը:

Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը՝ բանկը որոշում է կայացրել երկարաձգել ակցիայի գործողության ժամկետը, եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են մասնակցել ակցիային մինչեւ 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը:

Ակցիայի մասնակիցներից շատերը արդեն ստացել են իրենց արժեքավոր նվերները՝ ակտիվորեն կատարելով անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով:

Ակցիայի կանոնները շատ պարզ են. պարզապես անհրաժեշտ է  կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold եւ Visa Platinum վարկային եւ դեբետային քարտերով եւ կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր եւ արժեքավոր նվերներով՝ www.gifts.vtb.am կայքում:

Նվերների ցանկում են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, թեւնոցներ եւ չարմեր, ինչպես նաեւ կոսմետիկայի, էլեկտրատեխնիկայի եւ թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր եւ այլ արժեքավոր եւ հետաքրքիր նվերներ:

Ակցիայի մասնակիցներն անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր՝ գնումներ իրականացնելով Հայաստանում գրանցված առեւտրային կետերում եւ ինտերնետ խանութներում, եւ 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առեւտրային կետերում եւ ինտերնետ խանութներում:

Մեկ անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 դրամ է, մեկ անկանխիկ գործարքի դիմաց կուտակվող առավելագույն միավորների քանակը` 500:

Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետեւյալ գործարքների դիմաց.
- կոմունալ վճարումներ,
- դրամական փոխանցումներ,
- մոլեխաղերի հետ կապված գործարքներ,
- ֆինանսական հաստատություններում եւ պետական բյուջե կատարված այլ վճարումներ:

Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ակցիայի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:






Դիտում՝ 4126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW