Բժշկական որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ թույլտվությունն այլեւս անհրաժեշտ չէ

24.08.2020 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #բժշկական ապրանքներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար:

Կոմիտեից միաժամանակ հայտնում են, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման կետը, որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է եւ (կամ) սահմանափակված է մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ:
Դիտում՝ 1859

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW