Արտակ Դավթյանն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

21.08.2020 | 18:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտակ Դավթյան #«Նեյտրոն ԳԱՄ» #«Կալաշնիկով»
Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտակ Դավթյանն այսօր այցելել է Երեւանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ընկերության արտադրամաս:

«ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, եւ արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։ Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին`մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։

Սա արդեն արդյունքն է, որը մենք տեսնում ենք։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաեւ զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է եւ այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու մեր զինված ուժերին»,- նշել է Արտակ Դավթյանը:



Այցի ընթացքում ՌԱԿ-ի նախագահին են ներկայացվել ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության բազմափուլ գործընթացին։

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգները անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որեւէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։

Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի եւ հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։
Դիտում՝ 2852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW