Հայաստանում արտադրված ինքնաձիգերը նաեւ կարտահանվեն

07.07.2020 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Կալաշնիկով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում աշխատանքային գործընթացին:

Տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 000 միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաեւ նանո մանրաթելերի, ինչպես նաեւ նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։

Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը եւ 1 տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը եւ այն գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք:

Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաեւ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երեւան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Տվյալ տարածքները վերանորոգելուց եւ արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո, կսկսվի 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ, 9x18 մմ եւ 9x19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաեւ կավելանան նոր աշխատատեղեր։

ՌԴ «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կքնվել են մոտ $ 24 մլն արժողությամբ պայմանագրեր 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից եւ արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաեւ խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։

Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի եւ զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։
Դիտում՝ 1710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW