Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հարկ վճարողներին եւ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ս. թ. սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետեւյալ հասցեներով կետերի գործունեությունը.- ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24,- ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2,- ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին – հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երեւանյան 4,- ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին– հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա եւ ք.Տաշիր, Ջահուկյան 6,- ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին– հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1:ՊԵԿ-ը նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին եւ քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները եւ փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետեւյալ հասցեներով․- secretariat@petekamutner.am,- Hvsv8@taxservice.am,- Hvsv10@taxservice.am,- Hvsv13@taxservice.am, - Hvsv16@taxservice.am,- Hvsv18@taxservice.am։Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները եւ քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաեւ ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին: Tweet Դիտում՝ 1982