Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Ապարան քաղաքում: Սա բանկի 53-րդ մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Ապարան, Բաղրամյան 24 հասցեում: Ինչպես նշել են բանկում, տարածքի ընտրությունը կատարվել է`ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից եւ բիզնես միջավայրից: Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով եւ հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`- ավանդների ընդունում,- սպառողական եւ բիզնես վարկավորում,- դրամական փոխանցումներ,- Visa, MasterCard եւ ArCa քարտերի տրամադրում եւ սպասարկում,- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ պարտատոմսերում: «Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով եւ վճարային տերմինալով, հաճախորդների համար կապահովի հարմարավետ եւ արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց: Միաժամանակ հաճախորդներին հորդորում ենք հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2153