34 սահմանամերձ բնակավայրերում «խելացի» անասնաշենքեր կկառուցվեն

18.08.2020 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԶԾ #էկոնոմիկայի նախարարություն #անասնաշենք
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձեւաչափ՝ ուղղված Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրին:

Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության շրջանակում:

«Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից 50% պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70%-ը։

ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորման կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն եւ մշտական բնակություն Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պետական աջակցության մասին պայմանագիր, ունեն խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ եւ մասնակցել են անասնաբուծության վարման վերաբերյալ մեկշաբաթյա դասընթացներին եւ ունեն հավաստագիր։

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Մրցույթի վերջնաժամկետն է 2020 թ․սեպտեմբերի 1-ը։ Պայմաններին եւ դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 1946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai