ԱԶԲ-ն հաստատել է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացման ծրագիրը

17.08.2020 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ասիական Զարգացման Բանկ #Պաոլո Սպանտիգատի

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է $750 000 արժողությամբ Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության (գրանտային) ծրագիրը։

Ծրագրով կմշակվի Հայաստանում հեռավար կրթության հարթակ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ) արտակարգ եւ նորմալ իրավիճակներում որակյալ ու շարունակական կրթություն ապահովելու հարցում օժանդակելու համար։

«Համազգային մակարդակում բոլոր սաների համար որակյալ եւ շարունակական կրթության հասանելիության ապահովումը Կառավարության հիմնական նպատակն է եւ աջակցում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու եւ ինտեգրված լուծումներ տրամադրելու ղեկավար սկզբունքներին»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Ծրագրի շրջանակներում մշակվելիք հեռավար կրթության հարթակը մանկապարտեզներին եւ մինչեւ 12-ամյա կրթական հաստատություններին կօգնի առցանց դասընթացներ անցկացնել եւ ուսուցիչներին ու սաներին կտրամադրի իրական ժամանակում հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, հանձնարարությունների տրամադրման եւ մոնիթորինգի, ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ ծրագիրը հնարավորություն կտա առաջ շարժվել՝ հեռավար կրթության հարթակն օգտագործելով ինչպես COVID-19 համավարակի, այնպես էլ համանման արտակարգ իրավիճակների մարտահրավերները լուծելու իմաստով։

Դիտում՝ 1910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW