ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։ Այժմ հնարավոր է ձեռք բերել բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում` վարկավորման շահավետ պայմաններով:«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված եւ բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան 64 հասցեում` Հրազդանի կիրճի հարեւանությամբ։ Համալիրը ներառում է 6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի եւ վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ եւ կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեռք բերելով բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում, կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններից. կանխավճար՝ սկսած ընդամենը 5%-ից, 1 մլն.-ից մինչեւ 80 մլն ՀՀ դրամի չափով, տարեկան 11,35% տոկոսադրույքով՝ ամսական 0,05% հաշվի սպասարկման միջնորդավճարի դեպքում կամ 12,3% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման միջնորդավճարի, մինչեւ 30 տարի մարման ժամկետով (փաստացի տոկոսադրույք` 12.65%-15%): Վարկավորման նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ծրագրի շրջանակներում բանկը իրականացնում է նաեւ գույքի եւ վարկառուի անձնական ապահովագրություն` վարկի գործողության ողջ ընթացքում։ Հաճախորդները կարող են ձեւակերպել հիփոթեքային վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնում, որն իր ձեւաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ «Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում. անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն, հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաեւ համալիր լուծումներ բանկի գործընկեր կառուցապատող ընկերությունների կողմից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի եւ տեխնիկայի խանութներից եւ այլն։ Սա միասնական հարմարավետ եւ տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները»,- հայտնում են բանկից։«ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում` կամ զանգահարելով բանկի կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: Բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am կամ զանգահարելով 010226111, 010223311, 041727222, 055 228282 հեռախոսահամարներով։ Tweet Դիտում՝ 8950