Կառավարությունը կօժանդակի զբոսաշրջային եւ հանրային սննդի ոլորտներին

13.08.2020 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
Կառավարությունն այսօր ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել զբոսաշրջությանն առնչվող առանձին ոլորտների տնտեսավարողներին՝ գործունեության շարունակականության եւ աշխատատեղերի պահպանման համար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ըստ վերջին ամիսների տվյալների, ոլորտում ծառայությունների մատուցումներից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համետ կրճատվել են ավելի քան երկու անգամ։

Աջակցության շահառու են համարվում կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում եւ զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ զբաղվող կազմակերպությունները։

«Աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք առնվազն ունեն երեք աշխատակից եւ ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։ Աջակցության տեւողությունը 2020թ. հուլիսի 20-ից մինչեւ 2021թ. մարտ ամիսներն են, եթե ոլորտային շրջանառություններն ավելի շուտ վերականգնվեն եւ տնտեսական ու ֆինանսական իրավիճակը բարելավվի, ապա աջակցության տրամադրումը կդադարեցվի»,- ասել է նախարարը։

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում կսուբսիդավորվի շահառու ընկերությունների յուրաքանչյուր 3-րդ կամ 4-րդ աշխատակցի աշխատավարձը, ինչը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 25% կամ 33% հատուցում։

Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք՝ չնայած եկամուտների կրճատմամբ պայմանավորված դժվարություններին, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանած են եղել աշխատակիցների եւ աշխատատեղերի ոչ պակաս, քան 70%-ը։

«Աջակցություն չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019թ. կառավարության որոշման արդյունքում ԱԱՀ 50 մլն-ը գերազանցող գերավճար են ունեցել, սակայն կրճատել են աշխատակազմի կեսից ավելին, եւ եթե կազմակերպությունը կատարել է հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շահագործման կանոնների խախտում: Այս դեպքում տնտեսվարողը կդադարի համարվել միջոցառման շահառու ՀԴՄ կիրառման ճշտության ստուգման ակտի անբողոքարկելի դառնալու եւ դրան հաջորդող ամիսների համար»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը։
Դիտում՝ 1999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW