ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը եւ դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով եւ այլ չափանիշներով որոնման գործիքներ ունեցող նաեւ օրենքների ակտիվ հղումներ պարունակող համակարգը կոմիտեն ստեղծել է Համաշխարհային բանկի հետ համատեղ` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում:Շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության եւ ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը նշել է, որ շտեմարանի տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որեւէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյո՞ք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: Նրա խոսքով՝ հարկ վճարողների իրազեկմանն ուղղված նոր գործիքի ստեղծումը միտված է գրավոր հարցադիմումների նվազեցմանը:Շտեմարանում արդեն տեղադրված են իրազեկման մոտ 40 թերթիկ, որոնց թիվն առաջիկայում կավելանա: Tweet Դիտում՝ 2841