ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է, որ նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՊԵԿ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:Կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթեւացմանը, հարկային ստվերի կրճատմանը եւ այլն:Նախատեսվում է արդիականացնել մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու, ինչպես նաեւ պետական տուրքի վերահսկողության մեխանիզմի գործընթացները, կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման եւ նվազեցման գործընթացը: Միջոցառումներն ուղղված են լինելու նաեւ ֆիզիկական անձանց եւ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առեւտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը:Նիկոլ Փաշինյանն հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու ներկայացնել կառավարության հաստատմանը: Tweet Դիտում՝ 2162