Քննարկվել է լիզինգի պետական աջակցության ծրագիրը

07.08.2020 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում վերամշակման սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է շուրջ 1,5 անգամ ավելի շատ լիզինգ, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում:

Հանդիպմանը, որին մասնակցել են «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ» ընկերությունների, «ԱԳԲԱ Լիզինգ», «Արմենիա լիզինգ քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկվել է «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը։

«Գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման համար այս տարվա առաջին կիսամյակում արդեն տրամադրվել է 284 լիզինգ՝ 20%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Մեր նպատակներից է պետական աջակցության ծրագրերը դարձնել առավելագույնս կիրառելի եւ հարմարավետ հնարավոր շահառուների համար», - նշել է Արման Խոջոյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԲ-ի հետ համատեղ կմշակվեն ծրագրով ձեռքբերվող ջերմոցային կոնստրուկցիաների, սառնարանային սարքավորումների եւ սպանդանոցային տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ իրավաբանական կարգավորումները, որոնք առաջիկայում կներառվեն ծրագրում՝ բացառելով ծրագրի իրականացման փուլում հնարավոր խոչընդոտները։
Դիտում՝ 2290

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW