ՊԵԿ-ի ղեկավարը ՀԴՄ-ների ներկրողների հետ քննարկել է առկա խնդիրները

06.08.2020 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման եւ ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին են ներկայացրել համավարակի հետեւանքով իրենց աշխատանքում առաջացած խոչընդոտները:

Մասնավորապես, նշվել է, որ խոչընդոտներ է առաջացել սարքերի ներմուծումը եւ ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելու ընթացքում:

ՊԵԿ ղեկավարն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել:

Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ:

ՊԵԿ ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն եւ վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ:
Դիտում՝ 1921

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW