Սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 2.1% գնանկում
06.08.2020 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /


2020թ. հուլիսին հունիսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 1.9%-ով:
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 5.5% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է բանջարեղենի եւ մրգի՝ համապատասխանաբար 25.2% եւ 10.3% գնանկումը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 25.2% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.6% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ`10.3% գնանկում:
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.6%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.0%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում:
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ` 0.8% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.8% գնանկում, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ:
2020թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0.2% գնանկում, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների 10.6%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.3% հավելաճ։
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: