Կառավարությունն այսօր 278 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, հանրային դպրոցների անվտանգության բարձրացման եւ բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նշված գումարից 110,5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84,3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի դպրոցների հիմնանորոգմանը եւ ապաստարանների նորոգմանը, 82,6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման եւ Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման եւ տարածքի բարեկարգմանը:Banks.am-ը հիշեցնում է, որ հուլիսի վերջին կառավարությունը 25 մլն դրամ էր հատկացրել հրետակոծությունից վնասված շինությունների վերականգնման աշխատանքները սկսելու համար։ Tweet Դիտում՝ 1620