Հակառակորդը Տավուշի սահմանամերձ գյուղերին 150 մլն դրամի վնաս է հասցրել

23.07.2020 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տավուշ #Նիկոլ Փաշինյան #Սուրեն Պապիկյան
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Տավուշի մարզին հրատապության կարգով 25 մլն դրամ հատկացնել:

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Տավուշի սահմանամերձ համայնքներին շուրջ 150 մլն դրամի վնաս է հասցվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է. «Այս փուլում նախնական արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն: Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ու ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն: Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է»:
Դիտում՝ 1286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW