Սարկիսովները պատրաստ են փոխհատուցել նաեւ հայերի կրած վնասը
05.08.2020 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի եւ «Հայերի ասամբլեա» կազմակերպության անունից։
Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Սարկիսովների ընտանիքը պատրաստակամություն էր հայտնել փոխհատուցել հայերի կողմից Մոսկվայում ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը։
«Այս առաջարկը մնում է ուժի մեջ, եւ մենք չենք հրաժարվի դրանից»,- նշել է Նիկոլայ Սարկիսովը։
«Միաժամանակ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել Մոսկվայի ադրբեջանական բիզնես համայնքի կողմից համարժեք քայլերի բացակայությունը»,- հավելել է Սարկիսովը։
Այս կապակցությամբ նա հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաեւ Մոսկվայի հայ գործարարներին հասցված վնասը։
«Չկիսելով հայերի եւ ադրբեջանցիների հավասար պատասխանատվության մասին կարծիքը Մոսկվայի վերջին իրադարձությունների համատեքստում, համարում եմ դրանք հավասար սեփական ունեցվածքի եւ մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության առումով»,- եզրափակել է գործարարը։
Banks.am-ը նշում է, որ Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները «Ռուսաստանի 2020թ. ամենահարուստ 200 գործարարների» ցուցակում զբաղեցրել են 146-րդ եւ 147-րդ տեղերը, յուրաքանչյուրը՝ $700 մլն կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրանց կարողությունը կրճատվել է $100-ական միլիոնով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: