ՀՀ Պետական եկամուտների կոմիտե(ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է, որ 2019-ին 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21,9%-ով ավելի առեւտրաշրջանառություն, իսկ 2017թ. համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առեւտրաշրջանառություն: ՊԵԿ նախագահը նշել է, որ 2019թ. հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով եւ հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ: 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5,6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81,2%-ով, միաժամանակ աճել է նաեւ մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92%-ով: ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող եւ ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու նպատակով: Tweet Դիտում՝ 1235