ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։ Ինչպես նշել են բանկում, Հիփոթեքային կենտրոնն իր ձեւաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ «Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն եւ հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաեւ համալիր լուծումներ բանկի գործընկերների կողմից՝ կառուցապատողներից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի եւ տեխնիկայի խանութներից եւ այլն։ Սա միասնական հարմարավետ եւ տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ բոլոր ծառայությունները։ ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր, հարմարավետ եւ ժամանակակից Հիփոթեքային կենտրոնում դուք կարող եք ոչ միայն ընտրել բնակարան կառուցապատողներից եւ տեղում ձեւակերպել հիփոթեքային վարկ, այլ նաեւ ստանալ կառուցապատման եւ վերանորոգման վարկեր, խորհրդակցել դիզայների եւ ապահովագրական գործակալի հետ, ինչպես նաեւ ձեւակերպել սպառողական եւ ապառիկ վարկեր՝ կահույք եւ տեխնիկա ձեռք բերելու նպատակով` գործընկերների կողմից առաջարկված հատուկ պայմաններով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիփոթեքային կենտրոնը բանկի 73-րդ մասնաճյուղն է, որը գտնվում է Երեւան քաղաքի փոքր կենտրոնում՝ Վերին Անտառային 135, տ․40 հասցեում։ Հաշվի առնելով մասնաճյուղի առանձնահատկությունները՝ Հիփոթեքային կենտրոնի աշխատանքային ժամերն են. աշխատանքային օրերին՝ 9։30-ից մինչեւ 20։00-ն, շաբաթ օրերին՝ 11։00-ից մինչեւ 18։00-ն: Մասնաճյուղում առկա է նաեւ 24/7 ինքնասպասարկման գոտի՝ հագեցած բանկոմատով եւ վճարային տերմինալով, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել բոլոր բանկային ծառայություններից եւ չսահմանափակվել աշխատանքային ժամերով։ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են հիփոթեքային վարկավորման մի շարք հիմնական պրոդուկտներ եւ ծրագրեր՝ սկսած 3% կանխավճարից, առավելագույնը 140 մլն դրամ գումարով եւ մինչեւ 30 տարի մարման ժամկետով՝ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով, ինչպես նաեւ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5916