2019-ին Հայաստանում տեղադրվել է 3666 արեւային կայան

31.07.2020 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Պապիկյան #արեւային կայան

2019թ. իրականցված աշխատանքների արդյունքում Հայաստանի տարբեր համայնքներում տեղադրվել է շուրջ 3666 արեւային կայան։

Այս մասին հայտարարվել է հուլիսի 30-ին կայացած Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում:

Քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ընտրված դպրոցներում էներգախնայողության համակարգեր ներդնելու ծրագիրը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, ծանոթանալով հիմնադրամի աշխատանքների ընթացքում դպրոցների կարիքների գնահատման արդյունքներին, շեշտել է նմանօրինակ ծրագրերի դերը Հայաստանի կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված քայլերում:

«Հիմնադրամի ծրագրերի իրականացումը շատ կարեւոր ազդակ եմ համարում թե՛ կառավարության հետ համագործակցության առումով, թե՛ հանրային ընկալման տեսանկյունից»,- նշել է նախարարը:



Օրակարգում ներառված էր չգազաֆիկացված համայնքներում իրականացվող ծրագրերի հարցը։ Այս ծրագրերի նպատակն է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը տնային տնտեսությունների համար՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմամբ։

Քննարկել է նաեւ սահմանամերձ խոցելի համայնքներում էներգաարդյունավետ ջեռուցման եւ լուսավորության համակարգերի կառուցման հնարավորությունը։

Դիտում՝ 1859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW