Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարող է հետաքննություն անցկացնել Visa եւ Mastercard վճարային համակարգերի նկատմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ մանրածախ վաճառողներից չափազանց բարձր գանձումների մասին բողոքների կապակցությամբ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Business Insider պորտալը։Հրապարակման համաձայն՝ սենատոր Ռիչարդ Դուրբինը (Իլինոյս նահանգից դեմոկրատ) նամակ է ուղարկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգ, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ամերիկյան ռիթեյլերները համավարակի ժամանակ առեւտրի պարտադրված դադարեցման պայմաններում ստիպված են վճարել չափազանց բարձր գանձումների դիմաց դեբետային քարտերով գործարքների իրականացման համար։ Դրանց ծավալը զգալիորեն աճել է կանխիկով վճարումների թվի կրճատման պատճառով։ Դրա հետ մեկտեղ այնպիսի համակարգեր, ինչպիսիք են Visa-ն եւ Mastercard-ը, պահից օգտվելով, նման գործարքների մասով չափից դուրս բարձր գանձումներ են սահմանել մանրածախ վաճառողների համար։ Business Insider-ը պարզաբանել է, որ ամերիկյան օրենքներն ավանդաբար թույլատրում են ռիթեյլերներին ինքնուրույն որոշել՝ որ համակարգերի միջոցով գնորդները կարող են վճարումներ կատարել ապրանքների եւ ծառայությունների դիմաց։ 2010թ. ուժի մեջ մտած ենթաօրենսդրական ակտերից մեկը սահմանում է նման գործարքների համար բանկերի կողմից գանձման սահմանը։ Ռիթեյլերների համար բարենպաստ ռեժիմ էր սահմանվել, որը հնարավորություն էր տալիս իրենց վճարումներն իրականացնել միանգամից մի քանի կապուղիներով եւ դրա հետ մեկտեղ Visa-ին եւ Mastercard-ին փոխանցել արտոնյալ ցածր գանձում։ Սենատոր Ռիչարդ Դուրբինը համոզված է, որ հիշատակված վճարային համակարգերը խախտում են այդ կանոնը։ Tweet Դիտում՝ 5523