Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը, որը նախատեսում է կազմակերպել զբոսաշրջային տիեզերական ուղեւորություններ, ներկայացրել է իր VSS Unity տիեզերանավի սրահի ինտերիերը:Ինչպես հաղորդում է Rusbase պորտալը, սրահում տեղադրված է 6 ուղեւորային նստատեղ՝ պատրաստված ածխածնի մանրաթելից եւ ալյումինից: Դրանք կարող են փոխել թեքության անկյունն ու դիրքը՝ տիեզերքի եւ Երկիր մոլորակի որակյալ տեսարանն ապահովելու համար: Նստատեղերի ձեւավորումը ստեղծված է զբոսաշրջիկների անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով: Լուսանկարը՝ Virgin Galactic Սրահը կունենա 12 իլյումինատոր, որոնք տեղադրված կլինեն յուրաքանչյուր նստատեղի մոտ եւ առաստաղին: Նստատեղերը կունենան անհատական էկրաններ, որոնց օգնությամբ տիեզերագնացները կստանան ամբողջ տեղեկատվությունը թռիչքի մասին:Ուղեւորներն ամրացված կլինեն անվտանգության 5 ամրագոտիներով: Սրահի մակերեւույթն ու իլյումինատորների շրջանակները ծածկված կլինեն փափուկ նյութերով:Սրահը կունենա դինամիկ լուսավորություն, որը կփոխվի՝ կախված ուղեւորության շրջափուլից: Օդաչուների խցիկի եւ սրահի միջնապատը կունենա հայելի, որը հնարավորություն կտա ուղեւորներին տեսնել իրենց անկշռություն վիճակում բնական լույսի ներքո: Դրանից բացի, 16 տեսախցիկների միջոցով կնկարահանվի ուղեւորության ընթացքը՝ ստացված կադրերը կտրամադրվեն ուղեւորների անմիջապես վայրէջքից հետո: Tweet Դիտում՝ 1401