Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային զբոսաշրջության ոլորտն այս տարի կարող է կորցնել $320 մլրդ:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության այսօր տարածած հաղորդագրության մեջ:Այլ երկրներ շրջագայող զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա մայիսին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած կրճատվել է 98%-ով: Միաժամանակ, այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում այս ցուցանիշը նվազել է 56%-ով, «ինչը հանգեցրել է միջազգային զբոսաշրջության եկամուտների $320 մլրդ ծավալով կորուստի»: «Վերջին տվյալներն ակնհայտորեն ցույց են տալիս զբոսաշրջության վերականգնման անհրաժեշտությունն այն ժամանակ, երբ դա անվտանգ լինի: Միջազգային զբոսաշրջության կտրուկ անկումը սպառնում է միլիոնավոր մարդկանց գոյատեւման միջոցների կորուստին, այդ թվում՝ զարգացող երկրներում»,- նշել է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին: Այնուամենայնիվ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներկայումս դիտվում է միջազգային զբոսաշրջային ճանապարհորդությունների աստիճանական վերականգնում: Հիմնականում դա պայմանավորված է Եվրամիության արտաքին սահմանների մասնակի բացմամբ: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունում կարծում են, որ ոլորտը վերջնականապես կվերականգնվի 2021թ. երկրորդ կեսին: Tweet Դիտում՝ 4328