Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել 2020թ․օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր։Այս կապակցությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ երկու պետությունների միջեւ կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռեւս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են, առաջիկայում շարունակելու են իրականացվել չարտերային չվերթները։ «Խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ խնդիրներից խուսափելու նպատակով։ Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Tweet Դիտում՝ 1519