Ամերիաբանկ․ լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի

24.07.2020 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն  բանկը Հայաստանում։

ԱՊՀ եւ Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը եւ կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։

Ինչպես նշել են բանկում, այն կազմելիս ակումբն առանձնակի կարեւորել է հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է  2019 թվականի արդյունքների հիման վրա։

Վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այս հղումով:  

Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարեւորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։

SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ վերլուծելու եւ գնահատելու, թե ինչպիսի ծառայություններ են ներդրել տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական հաստատությունները՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար:
Դիտում՝ 1372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW