ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը, որի շահառուները «զրոյից» բիզնես ստեղծող ձեռներեցներն են:Միջոցառումից, մասնավորապես, կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք եւ Հայաստանի տարածքում մինչեւ 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում գործունեությունը), որոնք. - հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային եւ վարկային պատմություն,- գործունեությունն առավելապես իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզերում,- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։ 27.05.2020 | 12:29 Կառավարությունը կօժանդակի «զրոյից» բիզնես ստեղծողներին Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները առցանց տարբերակով լրացնում են մասնակցության հայտը: Ներկայացված հայտերի պարբերաբար ստուգումից հետո իրականացվում է մասնակիցների ընտրություն։ Ընտրության փուլը հաղթահարած մասնակիցները անցնում են թվային գիտելիքների թեստավորում, որին հաջորդում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը։ Tweet Դիտում՝ 1678