Կառավարությունը կօժանդակի «զրոյից» բիզնես ստեղծողներին
27.05.2020 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Այն ձեռներեցները, ովքեր հաջողությամբ կհանդիսանան սկսնակների համար նախատեսված ծրագրերի շահառու եւ կհաստատեն իրենց ծրագրերի կենսունակությունը, հնարավորություն կունենան իրենց բիզնեսի զարգացման հաջորդ փուլում նորարարական գաղափարներ ավելացնել իրենց ծրագրերին, ընդլայնել կառավարության աջակցությամբ իրականացվող ֆինանսական օգնություն ու նպաստել զարգացմանը»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
19-րդ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ եւ մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`
- համապատասխանում են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային եւ վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
- մինչեւ աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթեդիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25% ը՝ որպես դրամաշնորհ։
Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերի եւ վարկային հաստատությունների կողմից:
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին`
- Արժույթը` ՀՀ դրամ,
- Ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
- Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար,
- Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար եւ 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար,
- վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7%-ից 10%:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: