ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում հաճախորդներին եւ իրենց ընտանիքի անդամներին առաջարկում է օգտվել «Փրայմ» եւ «Արտոնություն» փաթեթներից, որոնք հաճախորդներին ընձեռում են ֆինանսական միջոցների կառավարման բացառիկ հնարավորություն, բարձրակարգ անհատական սպասարկում եւ արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտներ:Մասնավորապես, «Փրայմ» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է բազմարժութային պրեմիում դասի Visa Infinite վարկային քարտ, իսկ «Արտոնություն» փաթեթը հիմնված է պրեմիում դասի Mastercard World Black Edition վարկային քարտի վրա, որոնք առանձնանում են վարկավորման շահավետ պայմաններով, բարձրակարգ սպասարկմամբ եւ ակումբային բացառիկ ծրագրով: ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» եւ «Արտոնություն» փաթեթների հաճախորդները կարող են օգտվել անհատական մենեջերի ծառայությունից, որը երաշխավորում է հարմարավետ եւ որակյալ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հաճախորդի կարգավիճակը եւ պահանջմունքները:«Փրայմ» եւ «Արտոնություն» փաթեթների հաճախորդների կողմից ներդրվող ավանդների դիմաց բանկը տրամադրում է բարձր տոկոսադրույք, 50% զեղչ բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելիս, արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք, ճանապարհորդությունների ընթացում բժշկական ապահովագրություն եւ շատ այլ արտոնություններ: «Փրայմ» եւ «Արտոնություն» փաթեթների հաճախորդներին տրամադրվում են նաեւ վարկավորման արտոնյալ պայմաններ եւ սակագներ: Հաճախորդները կարող են օգտվել մինչեւ 55 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտից, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով ձեւակերպել հիփոթեքային վարկեր, ավտովարկեր եւ այլն: Բանկի «Փրայմ» եւ «Արտոնություն» մասնաճյուղերում պրեմիում հաճախորդները կարող են լուծել ոչ միայն իրենց ֆինանսական հարցերը, այլ նաեւ անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամ պարզապես հանգստանալ մեկ բաժակ սուրճի շուրջ՝ հարմարավետ միջավայրում:Բանկն ապահովում է գաղտնիության եւ հաշիվների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաեւ առաջարկում է հաճախորդներին ներդրումների իրականացման եւ կապիտալի բազմապատկման հուսալի գործիքներ՝ բանկի բրոքերային ծառայությունների եւ ստանդարտացված ոսկու ձուլակտորների գնման միջոցով:«Փրայմ» փաթեթի լրացուցիչ արտոնություններն են. տարեկան 6 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդական ապահովագրություն` մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլար ծածկույթով, մինչեւ 25% զեղչ եւ հատուկ առաջարկներ աշխարհի 900 հյուրանոցներում՝ «Luxury Hotel Collection» ծրագրի շրջանակներում հյուրանոցներ ամրագրելիս, «Կոնսյերժ» ծառայություն` տրանսպորտային միջոցների եւ զվարճանքի տարբեր միջոցառումների տոմսերի ամրագրման հնարավորությամբ, հյուրանոցներում ազատ համարներ գտնելու եւ նվերների առաքման աջակցություն, ChatBot ծառայություն. փաթեթի բոլոր արտոնությունների մասին տեղեկատվության տրամադրում մեկ հարթակում` Telegram եւ Viber հավելվածների միջոցով:«Արտոնություն» փաթեթի առավելություններն են. տարեկան 1 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդության ապահովագրություն` մինչեւ 30,000 Եվրո ծածկույթով, Boingo Wi-Fi ծառայություն` ճանապարհորդելիս անսահմանափակ հասանելիություն Wi-Fi ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ անլար ինտերնետ ինքնաթիռում: Փաթեթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետեւյալ հղումներով՝ https://www.vtb.am/am/privilege/ եւ https://www.vtb.am/am/private/ կամ զանգահարելով «Փրայմ» մասնաճյուղ՝ 010 585985 եւ «Արտոնություն» մասնաճյուղ՝ 010 606090 հեռախոսահամարներով:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 5940