ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում Instagram-ը սկսել է փորձարկել անձնական ֆանդրայզինգի ծառայությունը: Ինչպես հաղորդում է Rusbase պորտալը, գործիքը հասանելի է Android եւ iOS սարքերի վրա:Ֆանդրայզերների մասին ամբողջ տեղեկատվությունը ստուգվում է, այդ թվում՝ վերլուծվում են դրամահավաքի նպատակները: Հավանություն ստանալուց հետո սկսվում է միջոցների հավաքագրումը: Այն տեւում է 30 օր, սակայն կարող է անսահմանափակ երկարաձգվել:Նշվում է, որ հանգանակությունների անձնական հավաքագրում կարող են ձեռնարկել 18 տարեկանից բարձր անձիք: Դրամահավաքի նպատակները կարող են տարբեր լինել, բայց դրանք պետք է լինեն նշանակալի: Օրինակ, նոր բիզնեսի հիմնում կամ ուսուցում:Գումարը կարելի է անանուն մուտքագրել: Այդ դեպքում ոչ ոք, բացի դրամահավաքի կազմակերպչից, չի տեսնի հանգանակության մասին տեղեկատվությունը: Facebook-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվար ամսից օգտատերերը Instagram-ի եւ Facebook-ի միջոցով ամբողջ աշխարհում հավաքել են ավելի քան $65 մլն՝ COVID-19-ի եւ ռասայական խտրականության դեմ պայքարի համար: Վերջին 30 օրվա ընթացքում ԱՄՆ-ում կրկնապատկվել են հանգանակությունները Instagram-ի միջոցով: Tweet Դիտում՝ 3839