Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել է Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին՝ հնարավորության սահմաններում մասնակիցը լինել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը:«Հայ գործարար խավը բոլոր ժամանակներում էլ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ, ամենայնս իր մասնակցությունն ու ներդրումն է ունեցել ազգապահպան նախաձեռնություններին ու հայոց բանակի հզորացմանը։ Ուստի, կոչս ուղղում եմ ինչպես Հայաստանի գործարարներին, այնպես էլ արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում մասնակիցը լինել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը՝ դրանով իսկ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ հաղորդելով մեր օժանդակությանը հայոց բանակին՝ ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումը մեր հայրենիքի խաղաղ առօրյայի եւ պետականության ամրապնդման»,- նշել է Արսեն Ղազարյանը ։ Tweet Դիտում՝ 1127