Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են
20.07.2020 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ worldpropertyjournal.com

2020թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 3.30 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 35.7%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 11-րդից դարձել է 19-րդը:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 3.16 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2019թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 3.80 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 16.8%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 17-ից դարձել է 20-րդը:
Նրան հաջորդում են Արմսվիսբանկը՝ 2.78 մլրդ դրամ (23-րդ տեղ, աճ՝ 70%), Հայբիզնեսբանկը՝ 2.26 մլրդ դրամ հարկերի ծավալով (33-րդ տեղ, անկում՝ 20%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը ՝ 2020թ. երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 2.19 մլրդ դրամ հարկ (35-րդ տեղ, աճ՝ 2.0%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Կոնվերս Բանկը՝ 2.13 մլրդ դրամ (38-րդ տեղ, աճ՝ 4.2%),
Ինեկոբանկը՝ 1.71 մլրդ դրամ (51-րդ տեղ, անկում՝ 30.6%),
Յունիբանկը՝ 1.68 մլրդ դրամ (52-րդ տեղ, աճ՝ 22.7%)
Հայէկոնոմբանկը՝ 1.53 մլրդ դրամ (56-րդ տեղ, անկում՝ 6.2%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 1.33 մլրդ դրամ (62-րդ տեղ, աճ՝ 73%),
Արարատբանկը՝ 1.14 մլրդ դրամ (75-րդ տեղ, անկում՝ 15.2%),
Էվոկաբանկը՝ 1.04 մլրդ դրամ (87-րդ տեղ, աճ՝ 28.7%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0.89 մլրդ դրամ (100-րդ տեղ, անկում՝ 33.6%),
ԱյԴի Բանկը՝ 0.67 մլրդ դրամ (130-րդ տեղ, անկում՝ 13.2%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.47 մլրդ դրամ (179-րդ տեղ, անկում՝ 27.2%),
Մելլաթ Բանկը՝ 0.34 մլրդ դրամ (242-րդ տեղ, անկում՝ 44.5%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.12 մլրդ դրամ (651-րդ տեղ, աճ՝ 10.7%):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: