Evocabank-ը տեղեկացնում է, որ լինելով Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկը, գործարկում է Հայաստանի առաջին ֆունկցիոնալ բանկային բոտը՝ Evocabot-ը, որը ոչ միայն տեղեկատվություն է տալիս, այլեւ կատարում գործարքներ։Բանկում նշել են, որ վերջին տարիներին, որպես վճարման նոր մեթոդ` ակտիվ զարգանում են մեսենջերները եւ նրանցում ստեղծված բոտերը։ Բանկային բոտերը՝ բանկբոտերը, հնարավորություն են տալիս հաճախորդների հետ կոմունիկացիան դարձնել առավել հարմարավետ եւ ինտերակտիվ։Evocabot-ն արհեստական բանականությամբ վճարային տերմինալ է, որի օգնությամբ օգտատերերը կարող են՝- կատարել կոմունալ եւ պետական վճարումներ,- համալրել հաշիվները,- մարել Evocabank-ի, ինչպես նաեւ այլ ընկերությունների վարկերը,- քարտից քարտ արագ գումար փոխանցել։ Evocabot-ից կարող են օգտվել ինչպես Evocabank-ի, այնպես էլ այլ բանկերի քարտատերերը։«Անհրաժեշտ է պարզապես Viber-ում կամ Telegram-ում որոնել Evocabot եւ միանալ մեր պարզ, հեշտ եւ պոզիտիվ վիրտուալ օգնականին։ Շուտով այն հասանելի կլինի նաեւ Facebook Messenger-ում։Evocabot-ը նաեւ կառանձնացնի Ձեր կողմից հաճախակի կատարվող վճարումներն ու կհիշեցնի Ձեզ վճարման ցանկալի օրվա մասին։Evocabot-ի միջոցով կատարված գործարքները լիովին անվտանգ են։ Վերջնական վճարման գործընթացը կատարվում է բանկին պատկանող հարթակում եւ հասանելի չէ երրորդ կողմին։Սպասարկման թվային նոր ուղիների զարգացումն Evocabank-ում հիմնարար ուղղություն է։ Evocabot-ը կօգնի նվազեցնել զանգերի կենտրոնի եւ մասնաճյուղերի ծանրաբեռնվածությունը, կբարձրացնի հաճախորդների սպասարկման արագությունը եւ հարմարավետությունը։ Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ եւ նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1898